-
11.06.2014|
11:16
Թուրքիայի վարչապետ Էրդողանը խստորեն քննադատել է Դիարբեքիրում տեղի ունեցող անկարգությունները, որոնց ընթացքում թուրքական դրոշ էին իջեցրել։ Դիարբեքիրում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները փակում են նահանգի խոշոր մայրուղիները։ Մի քանի հարյուր քուրդ ցուցարարներ բողոքում են ընդդեմ զինվորական բլոկպոստերի կառուցման։
-
11.06.2014|
11:14
Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դ. Քեմերոնին, որն սպառնացել էր, թե Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան Կլոդ Յունկերի նշանակման դեպքում իր երկիրը դուրս կգա ԵՄ-ից։
-
11.06.2014|
11:11
ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով ժամանելու է Բաքու՝ մասնակցելու հունիսի 28-ից մինչև հուլիսի 2-ը անցկացվելիք Վեհաժողովի 23-րդ ամառային նստաշրջանին՝ APA լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի տեղակալ Բախար Մուրադովան:
-
11.06.2014|
11:09
Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն հայ - ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
-
11.06.2014|
11:08
Փոոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը:
-
11.06.2014|
11:06
Շրջադարձային փուլ թուրք-իրանական հարաբերություններում. այսպես են բնութագրում իրանական և թուրքական լրատվամիջոցները Իրանի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական այցը Անկարա:
-
11.06.2014|
11:04
Հունիսի 11-12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հրավերով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և հյուրընկալությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով:
-
10.06.2014|
20:52
Այսօր հոբելյանական միջոցառումների շրջանակում ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ Մայր բուհում կազմակերպվել է գրքի տոնավաճառ:
-
10.06.2014|
14:04
Հունիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ միասին մեկնարկեց անգլերենի ուսուցման մի նոր նախաձեռնություն, որի շրջանակում անգլերեն սովորելու ընդլայնված հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի հեռավոր բնակավայրերի երիտասարդների համար:
-
10.06.2014|
13:59
Այսօր` հունիսի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծերի պլանային դիտարկում է իրականացրել Հադրութի ուղղությամբ` Հորադիզ բնակավայրի մոտակայքում: